Home » 2011 » Մարտ » 12 » Արսեն Վենգեր. "Մենք պարտավոր ենք հաղթել "Յունայթեդին""
15:44
Արսեն Վենգեր. "Մենք պարտավոր ենք հաղթել "Յունայթեդին""
 Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը "Յունայթեդի" դեմ կայանալիք գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումից առաջ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իր թիմը պարտավոր է հաղթել "Մանչեսթեր Յունայթեդին". "Վերջին երկու հանդիպումների ընթացքում մենք վատ խաղացինք և պարտություններ կրեցինք: "Յունայթեդը" ևս վերջին հանդիպումներում "մեղմ ասած" հաջող չէր հանդես գալիս, սակայն "Արսենալն" ու "Յունայթեդը" շարունակում են մնալ Անգլիայի ներկայիս առաջնության առաջատար ակումբները: Մեզ անհրաժեշտ է հաղթանակ տանել "Օլդ Թրաֆֆորդում", որպեսզի իմ թիմը ուշքի գա կրած պարտություններից և առաջ շարժվի, քանի որ մենք դեռ շատ անելիքներ ունենք այս մրցաշրջանում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 616 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0