Home » 2011 » Մարտ » 13 » Մոուրինյոն ուզում է "Ռեալում"տեսնել Նասրիին
12:58
Մոուրինյոն ուզում է "Ռեալում"տեսնել Նասրիին
Իսպանական Marca պարբերականը հայտնում է, որ Մադրիդի "Ռեալն" ամռանը կփորձի ձեռք բերել Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի երիտասարդ կիսապաշտպան Սամիր Նասրիին: Պարբերականի հավաստմամբ` Նասրիի ծառայություններով հատկապես հետաքրքրված են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 30 մլն եվրո: 23-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված է նաև "Արքայական ակումբի" ախոյանը` "Բարսելոնան":
Հավելենք, որ Նասրին "Արսենալում" հանդես է գալիս 2008թ-ից, "Պրեմիեր լիգայում" անց է կացրել 77 խաղ և խփել 17 գնդակ: Ֆրանսիայի հավաքականի կազմում էլ խաղացել է 19 խաղ` խփելով 2 գնդակ:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 670 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0