14:30 Լեմանը վերադառնում է Լոնդո՞ն | |
Անգլիական Sky Sports պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալը" կարող է պայմանագիր կնքել Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ` լեգենդար Ենս Լեմանի հետ: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ վնասվածքի պատճառով "Արսենալին" չեն կարող օգնել դարպասապահներ Վոլցեղ Շչենսին և Լուկաշ Ֆաբիանսկին, իսկ իտալացի դարպասապահ Վիտո Մանոնեն վարձավճարով հանդես է գալիս "Հալ Սիթիում", բացի այդ "Արսենալի" իսպանացի դարպասապահ Մանուել Ալմունիան միշտ չէ, որ կարողանում է օգնել իր թիմին: "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է վեց ամսով պայմանագիր կնքել Լեմանի հետ, որպիսզի լուծի դարպասապահի հետ կապված խնդիրներն այս խաղաշրջանում: Նշենք, որ Լեմանը նախկինում հանդես է եկել լոնդոնյան ակումբում և "Արսենալի" կազմում անցկացրել է 200 խաղից ավելի: 41-ամյա դարպասապահը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որտեղ ասել է. "Հիմա ես Լոնդոնու՞մ եմ, քանի որ դեռ չեմ լսել այդ մասին": Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ իր սպորտային կարիերան պատրաստվում է ավարտել 2010թ.-ին` Գերմանիայի ազգային հավաքականի կազմում: Վերջում հավելենք, որ Գերմանիայի ազգային հավաքականում նա անցկացրել է 60-ից ավելի խաղ, դարձելաշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր:
| |
|
Total comments: 0 | |