Home » 2011 » Մարտ » 14 » "Յուվենթուսը" հետաքրքվում է Խեդիրայով
14:46
"Յուվենթուսը" հետաքրքվում է Խեդիրայով
Իսպանական մի շարք պարբերականներ տեղեկացնում են, որ Մադրիդի "Ռեալի" գերմանացի հենակետային կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտնվել է իտալական Թուրինի "Յուվենթուսի" ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Այդ պարբերականների հավաստմամբ "Յուվենթուսի" մարզչական շտաբը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կիսապաշտպանությունը: Սկզբում իտալացիները ցանկանում էին ձեռք բերել "Բարսելոնայի" կիսպաշտպան Խավիեր Մասկերանոյին, սակայն արգենտինացին թանկ արժեր, իսկ հիմա նրանք ուշադրություն են դարձնում Խեդիրայի վրա:
Ամեն դեպքում Գերմանացի կիսապաշտպանի ձեռքբերումը կարող է թանկ նստել "Յովենթուսի" վրա, քանի որ Մադրիդի "Ռեալի" հետ կնքած պայմանագիրը ավարտվում է 2015 թվականին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 567 | Added by: REAl | Rating: 5.0/2
Total comments: 0