Home » 2011 » Մարտ » 14 » Լուիշ Նանին սկսել է մարզվել ընդհանուր թիմի հետ
18:44
Լուիշ Նանին սկսել է մարզվել ընդհանուր թիմի հետ

 Այսօր "Մանչեսթեր Յունայթեդի" բաց մարզման ընթացքում ընդհանուր թիմի հետ մարզվում էր Լուիշ Նանին:
Նշենք, որ խաղացողի խաղադաշտ վերադառնալը սպասվում էր միայն ապրիլին: Սակայն Նանին արագորեն վերականգնվում է "Լիվերպուլի" հետ խաղում ստացած վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, վաղը "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում կխաղա ֆրանսիական "Մարսելի" դեմ կայանալիք հանդիպմանը: Բացի Նանիից, ընդհանուր թիմի հետ մարզվում էին նաև Մայքլ Քերիկը և Մայքլ Օուենը, իսկ ահա Չժի Սուն Պարկը և Օուեն Հարգրիվզը դեռ մարզվում էն հատուկ ծրագրով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 623 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0