Home » 2011 » Մարտ » 14 » Յոհան Կրոյֆ. ""Լիոնի հետ հանդիպումը "Ռեալի" առաջին եզրափակիչն է այս մրցաշրջանում"
18:56
Յոհան Կրոյֆ. ""Լիոնի հետ հանդիպումը "Ռեալի" առաջին եզրափակիչն է այս մրցաշրջանում"
 Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքն է արտահայտել "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում կայանալիք պատասխան վերջին հանդիպումների մասին: Խոսելով Մադրիդի "Ռեալի" և ֆրանսիական "Լիոնի" դիմակայության մասին` Կրոյֆը ասել է, որ մադրիդցիներին շատ դժվար է լինելու, սակայն հավատում է Մոուրինյոյի սաների հաջողությանը. ""Ռեալի" համար չորեքշաբթի օրը լինելու է առաջին եզրափակիչն այս մրցաշրջանում: "Սանտիագո Բերնաբեուում" ամեն ինչ կարող է տեղի ունենալ, բայց, ամենայն հավանականությամբ, "Ռեալը" կշարունակի պայքարը":
Կրոյֆը նաև գովասանքի խոսքեր է ասել մադրիդցիների առաջատար կիսապաշտպան պորտուգալացի Քրիշտիանո Ռոնալդուի հասցեին. "Ռոնալդուն "Ռեալի" լավագույն խաղացողն է. նրա ցուցադրած խաղը և ստատիստիկան խոսում են դրա մասին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 639 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 2