15:07 Լեմանը վերադարձել է մեծ ֆուտբոլ | |
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ դարպասապահ Յենս Լեմանը վերադարձել է ֆուտբոլ: Գերմանացի վետերան դարպասապահը համաձայնել է օգնել "Արսենալին" մինչև մրցաշրջանի ավարտը, որն, այս պահի դրությամբ, դարպասապահների ճգնաժամ է ապրում: Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերը որոշել է հետ բերել 41-ամյա դարպասապահին, քանի որ Վոյցեխ Շեսնը և Լուկաշ Ֆաբիանսկին վնասվացքի պատճառով դարպասին են թողել Մանուել Ալմունյայի: "Արսենալում" հիմա դարպասապահի հետ կապված խնդիրներ կան. Գերմանացու խոսքերը մեջբերում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը. "Ես ուրախ եմ, որ կարող եմ օգնել "Արսենալին"": Հիշեցնենք, որ գերմանացի լեգենդար դարպասապահը հեռացել է լոնդոնյան ակումբից 2008թ.-ին և հինգ տարի հանդես եկել գերմանական "Շտուտգարտում": Մի փոքր շեղվենք թեմայից և հիշեցնենք, որ անցած շաբադ լոնդոնցիները դուրս էին մնացել "Չեմպիոների լիգայից" և անգլիական գավաթների խարկություններից, բայց փոխարենը բարելավել են իրենց դիրքերը անգլիական "Պրեմիեր լիգայում": Այս կապակցւոթյամբ Լեմանն ասել է. "Մենք դեռ կարող ենք տիտղոսներ նվաճել": . | |
|
Total comments: 0 | |