15:26 Լեոնարդոն` "Չեմպիոների լիգայի" 1/8 եզրափակչի "Բավարիայի" հետ պատասխան խաղից առաջ | |
Իտալական "Ինտերի" գլխավոր մարզիչ Լեոնարդոն "Չեմպիոների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում գերմանական "Բավարիայի" հետ կայանալիք պատասխան խաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պայքարելու է մինչև վերջ:
Լրագրողներին Լեոնարդոն ասել է. "Այն թիմի համար, ով հանդիսանում է Եվրոպայի չեմպիոն, չկա անհնարին բան": ""Բավարիային" սեփական հարկի տակ պարտվելուց հետո մենք կորցնելու ոչինչ չունենք: "Բավարիայի" հաղթանակը "Սան Սիրոյում" հրաշք չի կարելի համարել: Ճիշտ է, մեր հաջողությունը ոչ ոք չտեսավ, բայց դեռ ամեն ինչ առջևում է",- ավելացրել է Լեոնարդոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում,-"Իմ կարծիքով, ոչ մեկն այս պահի դրությամբ առավելություն չունի: Մենք արդեն մշակել ենք խաղի տակտիկան: Ես չեմ կարող խոստանալ, որ մենք կհախթենք "Բավարիային", բայց կանենք ամեն ինչ հաղթելու համար": | |
|
Total comments: 0 | |