Home » 2011 » Մարտ » 17 » Կառլո Անչելոտտի. "Մենք դեռ շատ բաների կհասնենք"
14:25
Կառլո Անչելոտտի. "Մենք դեռ շատ բաների կհասնենք"
Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դանիական "Կոպենհագենի" հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո անհանգստացել է իր թիմի կողմից գոլային պահերի չիրացման համար, բայց միևնույն ժամանակ գոհ է 1/4 եզրափակիչ դուրս գալու համար:
Հիշեցնենք, որ "Չեմպիոների լիգայի" 1/8 եզրափակչի պատասխան խաղում "Չելսին" 0-0 է խաղացել "Կոպենհագենի" հետ և երկու խաղերի արդյունքում անցել է հաջորդ փուլ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իտալացի մասնագետն ասել է. "Այսօր "Չելսին" դեռևս չի գտնվում բարձունքում: Պետք էր օգտագործել գոնե մեկ պահ և գոլ խփել: Սակայն մեզ նաև այդքան էլ պետք չէր գոլ խփել, քանի որ մրցակցի հարկի տակ մենք հաղթել էինք երկու գնդակի առավելությամբ: Կարևոր էր մրցակցին չթողնել հասնել արդյունքի: Մենք ուզում էինք դուրս գալ 1/4 եզրափակիչ, և դա արեցինք հեշտությամբ: Կարծում եմ, որ մենք ունեինք տասից ավելի ռեալ գոլային հնարավորություն, և պետք է օգտագործեինք դրանցից գոնե մեկը: Հաջորդ փուլում ես չէի ցանկանա հանդիպել "Բարսելոնայի" և "Մանչեսթեր Յունայթեդի" հետ. կցանկանայի նրանց հետ հանդիպել միմիայն եզրափակչում: Հրաշալի է տեսնել թիմ, որը դուրս է գալիս խաղադաշտ միայն հաղթելու համար: Մենք դեռ շատ բաների կհասնենք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 623 | Added by: REAl | Rating: 5.0/3
Total comments: 0