Home » 2011 » Մարտ » 17 » Դրոգբա. "Մենք հիասթափված չենք"
18:12
Դրոգբա. "Մենք հիասթափված չենք"
 Դիդյե Դրոգբան և իր թիմը չկարողացան գրավել դանիական "Կոպենհագենի" դարպասը "Չեմպիոների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում Լոնդոնի "Սթենֆորդ Բրիջ" մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման ժամանակ: Գոլազուրկ ոչ-ոքին Դանիայի չեմպիոնի հետ չէր կարող ուրախացնել "արսիտոկրատների" իվուարցի հարձակվողին, բայց նրա համար գլխավորը հաջորդ փուլ դուրս գալն էր:
Նշենք, որ հանդիպման ժամանակ "Ստենֆորդ Բրիջում" դաշտի տերերը 22 հարված էին կատարել "Կոպենհագենի" դարպասին:
Այս կապակցությամբ իվուարցին հանդիպում է ունեցել րագրողների հետ, որտեղ ասել է. "Մենք չենք կարող ասել, որ հիասթափված ենք խաղից: Իհարկե, լավ չէ, որ մենք խաղադաշտից հեռացել ենք առանց գոլ խփելու, բայց ես մտածում եմ, որ գլխավորը հաջորդ փուլ դուրս գալն է, ինչը մենք արեցինք: Մենք ստեղծեցինք շատ գոլային պահեր, բայց չկարողացանք օգտագործել դրանք: Ինձ համար նշանակություն չունի, թե վիճակահանության արդյունքում մենք ում հետ կխաղանք. ում հետ էլ որ ընկնենք, ես խաղադաշտ եմ դուրս գալու միմիայն հաղթելու համար":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 631 | Added by: REAl | Rating: 5.0/2
Total comments: 0