18:42 Ռաուլը ևս 2 տարի կմնա "Շալկեում" | |
Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ գելզենկիրխենյան "Շալկե 04"-ի իսպանացի հարձակվող, Մադրիդի "Ռեալի" կենդանի լեգենդ Ռաուլ Գոնսալես Բլանկոն 2 տարով երկարաձգել է պայմանագիրը գերմանական թիմի հետ:
33-ամյա հարձակվողը հանդես կգա գերմանական թիմի կազմում մինչև 2014թ.-ը: Նշենք, որ Մադիդի "Ռեալի" նախկին ռմբարկուն "Շալկեին" է միացել այս մրցաշրջանի սկզբին: "Ծերուկ" հարձակվողը "Շալկեի" կազմում անց է կացրել 26 խաղ և խփել 11 գնդակ: | |
|
Total comments: 0 | |