15:55 Միգել Պարդեսա. "4 անընդմեջ խաղ "Բարսելոնայի" հետ, իրոք, լուրջ է" | |
![]() Պարդեսան մադրիդյան Marca թերթին տված հարցազրույցում հայտարարել է. "Բոլորին է հայտնի, որ "Տոտենհեմը" լավ թիմ է: Անցնել լոնդոնցիներին, հեշտ չի լինի: Նրանք վերջերս այդքան էլ վստահ չէին խաղում, բայց հիմա հիանալի խաղ են ցուցադրում: Մենք ուրախ ենք, որ առաջին հանդիպումը Մադրիդում է լինելու: Մենք կփորձենք առաջին խաղում անել ամեն հնարավորը "Հոթսփուրում" պատասխան խաղից առաջ: Ինչ վերաբերում է "Բարսելոնայի" հետ հնարավոր հանդիպման մասին, ապա մենք նախ պետք է անցնենք "Տոտենհեմին", ապա նոր միայն հնարավոր է` հանդիպենք կատալոնացիներին: 4 խաղ բարսելոնցիների հետ, այն էլ համարյա անընդմեջ, իրոք, շատ լուրջ է": Հիշեցնենք, որ "Ռեալը" "Չեմպիոնների լիգայում" 1/2 կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում "Բարսելոնայի" հետ հավանական հանդիպումից բացի կատալոնացիների հետ մնացել նաև երկու հանդիպումներ ևս. Իսպանիայի առաջնությունում` Մադրիդի "Սանտիագո Բերնաբեու" մարզադաշտում ապրիլի 17-ին, և Իսպանիայի գավաթի եզրափակիչում ապրլի 20-ին "Սևիլյայի" "Ռամոն Սանչես Պիսխուան" մարզադաշտում: | |
|
Total comments: 3 | |
| |