Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ներկայացուցիչ Ջոն Ալեքսանդերը, ամփոփելով "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. "Ափսոս, որ անգլիական ակումբները միմյանց դեմ են խաղալու: Բայց "Յունայթեդը" լավ արդյունքներ ունի անգլիական ակումբների դեմ եվրոագավաթային հանդիպումներում, և համոզված եմ, որ Ֆերգյուսոնը կնախապատրաստվի հանդիպմանը ինչպես հարկն է: "Չելսին" և "Յունայթեդը" լավ հնարավորություն ունեն հաղթելու "Չեմպիոնների լիգան" և Անգլիական "Պրեմիեր լիգան": Սրանք երկու բարձրակարգ ակումբներ են, և մեզ դուր է գալիս խաղալ նման ակումբների դեմ": Հարցազրույցի վերջում Ալեքսանդերն ավելացրել է նաև, որ բոլոր թիմերը խուսափում էին կատալոնական "Բարսելոնայից", թեպետ հրաժարվում էին հայտարարություններ անել այդ կապակցությամբ:
|