16:19 Լուիշ Ֆիգու. "Մեզ համար լավ վիճակահանություն էր" | |
![]() Բրիտանական Eurosport-ին տված հարցազրույցում Ֆիգուն նշել է, որ գելզենկիրխենյան "Շալկեն" լավ տարբերակ է "Ինտերի" համար. "Մեզ համար լավ վիճակահանություն էր: Դժվար թե այս փուլում մենք ավելի հեշտ մրցակցի կարող էինք արժանանալ, որովհետև այն բոլոր թիմերը, որոնք դուրս են եկել 1/4 եզրափակիչ փուլ, շատ վտանգավոր են: Սակայն "Շալկեից" ևս մենք պետք է զգուշանանք, քանի որ նրանք հիանալի խաղով կարողացան այս հեղինակավոր մրցաշարից դուրս թողնել "Վալենսիային", որով ապացուցեցին իրենց բարձր կարգը: Ես հարգում եմ "Շալկեին", ինչպես նաև հարգում եմ նրանց ֆուտբոլիստներին, հատկապես` Ռաուլին, ում հետ ես խաղացել եմ Մադրիդի "Ռեալի" կազմում: Նա իմ լավագույն ընկերն է, և ուրախ եմ, որ ևս մեկ անգամ հանդիպելու եմ նրա հետ": | |
|
Total comments: 3 | |
| |