22:32 Վան դեր Վարտ. "Ես ցանկանում էի 1/4-ում խաղալ "Ռեալի" դեմ" | |
Լոնդոնի "Տոտենհեմի" հոլանդացի կիսապաշտպան Ռաֆաել Վան դեր Վարտն ուրախ է, որ վերադառնալու է Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտ: Նախկին մադրիդցին, ով 2 մրցաշրջան անցկացրեց "Ռեալում" անհամբերությամբ սպասում է իր նախկին թիմի հետ խաղին: "Տոտենհեմի" պաշտոնական կայքին տված հարցազրույցում հոլանդացին ասել է. "Ես շատ ուրախացա, երբ իմացա վիճակահանության արդյունքները: Ես մեծ հույսեր ունեի, որ այդ բանը տեղի կունենա հենց այս տարի, չէ՞ որ վերադառնալը Մադրիդ անհավատալի մի բան է ինձ համար: Իսպանիայի մայրաքաղաքում ես շատ ընկերներ ունեմ և ուրախ կլինեմ նորից նրանց տեսնելու: Դա մեծ խաղ է լինելու, բացի այդ առաջին խաղը մենք խաղալու ենք մրցակցի հարկի տակ, հենց դրա համար էլ ես ուրախ եմ: Մենք ճնշվածություն չենք զգում, մենք կարող ենք ցուցադրել մեզ բնորոշ հարձակվողական ագրեսիվ խաղը, և ես համոզված եմ, որ մենք շանսեր ունենք անցնել հաջորդ փուլ":
| |
|
Total comments: 6 | |
| |