Միլանի "Ինտերի" սեփականատեր ու նախագահ Մասիմո Մորատտին խոսել է իր ակումբի նախկին ֆուտբոլիստ, Իտալիայի ազգային հավաքականի թեկնածու խաղացող Մարիո Բալոտելլիի մասին, ով շատ հաճախ է աչքի ընկնում ոչ ֆուտբոլային պահվածքով, և վերջերս Եվրոլիգայի 1/8 եզրափակիչ խաղի ժամանակ նման անվայել պահվածքով աչքի ընկնելու համար հեռացվել էր խաղադաշտից. "Նա այդպիսի անձնավորություն է, շատ առանձնահատուկ են նրա հետ շփումները, ի՞նչ կարող ես անել: Բալոտելլին միշտ թշնամիներ է փնտրում խաղադաշտում, և նման իրավիճակների մեջ խաղացողը հաճախակի է հայտնվելու նաև ապագայում` դա տղայի բնավորությունն է":
|