Home » 2011 » Մարտ » 20 » Ինչ են գրում ռուսները Հայաստանի հետ խաղից առաջ
12:16
Ինչ են գրում ռուսները Հայաստանի հետ խաղից առաջ
 Մոտակա շաբաթվա ընթացքում Ձեր ուշադրությանը կներկայացնենք ԵՎՐՈ 2012-ի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան անչափ կարևոր հանդիպման մասին այն նորությունները, որոնք գրված են ռուսական կայքերում և պարբերականներում:
Հայաստանի հավաքականի կազմը կհայտարարվի երկուշաբթի օրը. Ինչպես տեղեկացնում է ռուսական Спорт экспресс պարբերականը` Հայաստանի ազգային հավաքականի և "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կհրապարակի Հայաստանի ազգային հավաքականի կազմը երկուշաբթի օրը: Մարկոս Պիզելին, ում խաղադաշտ դուրս գալը հարցականի տակ էր, արդեն լիովին ապաքինվել է վնասվածքից և կընդգրկվի հավաքականի կազմում: Մեր ընտրանու միակ կորուստը Դավիթ Մանոյանն է: Նաև նշվում է այն մասին, որ Հայաստանի հավաքականը բաց մարզումներ չի անցկացնելու, և միակ բաց մարզումը անցկացնելու է խաղից մեկ օր առաջ` մարտի 25-ին, որի ժամանակ կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ լրագրողները:
Ռուբեն Հայրապետյանը հերքում է հանդիպման` վաճառված լինելու բոլոր ասեկոսեները. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրականապես հերքել է բոլոր այն ասեկոսեները, ըստ որոնց Հայաստան-Ռուսաստան հանդիպումն իբրև վաճառված է լինելու: Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ մենք երբևէ նման ուժեղ հավաքական չենք ունեցել, և ամեն կերպ  փորձելու ենք դուրս գալ Եվրո 2012-ի եզրափակիչ փուլ:
Ռուսները Հայաստան կժմանանեն մարտի 25-ին. Ռուսաստանի ազգային հավաքականը Հայաստան կժամանի մարտի 25-ին: Այդ օրը տեղի կունենա Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի մամուլի ասուլիսը հայ, ռուս և եվրոպացի լրագրողների համար, ինչպես նաև նախախաղային առաջ վերջնական մարզումը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 701 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 8