18:08 Ռոնալդուն կարող է բաց թողնել "Տոտենհեմի" հետ առաջին խաղը | |
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանո Ռոնալդուն "Ատլետիկոյի" հետ երեկ կայացած խաղի ժամանակ ստացած վնասվածքից հետո քիչ առաջ բուժզննում է անցել, որի արդյունքները լավ բան ցույց չեն տվել. մոտ 3 շաբաթ պորտուգալացին չի կարող խաղադաշտ դուրս գալ: "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին Մադրիդում` "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում, ամենայն հավանականությամբ Ռոնալդուն չի կարող օգնել իր թիմին: Մնում է սպասել, թե ինչեր կձեռնարկի "Արքայական ակումբի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով վերջին շրջանում անընդհատ նշում էր, թե թիմը պորտուգալացուց ոչ մի կախում չունի:
| |
|
Total comments: 0 | |