Home » 2011 » Մարտ » 21 » Անատոլի Բիշովեց. "Հայաստանի հավաքականը առայժմ լավ տպավորություն է թողնում"
14:44
Անատոլի Բիշովեց. "Հայաստանի հավաքականը առայժմ լավ տպավորություն է թողնում"
 Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքն է հայտնել Եվրո 2012-ի ընտրական փուլի շրջանակներում մարտի 26-ին Երևանի "Հարապետական" մարզադաշտում կայանալիք "Հայաստան"-"Ռուսաստան" հանդիպման մասին:
Ռուսական ԶԼՄ-ները մեջբերում են նախկին մասնագետի խոսքերը. "Ուզում եմ ուշադրություն դարձնել Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հավաքականի վրա: Նրանցից շատերը այսօր ցուցադրում են բարձր մակարդակի խաղ: Ինձ հատկապես շատ է դուր գալիս, թե խաղադաշտում ինչպես են գործում Յուրա Մովսիսյանը և Էդգար Մանուչարյանը: Կարող եմ ասել, որ հայերը միշտ էլ աչքի են ընկել իրենց տեխնիկական պատրաստվածությամբ, բայց հիմա դրան ավելացել է նաև հաստատակամությունը, ինչը շատ կարևոր է ֆուտբոլում: Իռլանդիային պարտվելուց հետո հայերը ավելացրեցին և կարողացան համոզիչ հաղթանակ տանել Սլովակիայի և բավականաչափ համեստ Անդորայի նկատմամբ: Հայաստանի հավաքականը առայժմ լավ տպավորություն է թողնում: Նրանք կարող են խաղալ երկու, նաև երեք հարձակվողներով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 631 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 1