Home » 2011 » Մարտ » 22 » Պլատինին նորից ընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահ
17:01
Պլատինին նորից ընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` ՈւԵՖԱ-ի Կոնգրեսում, գործող նախագահ Միշել Պլատինին այսօր վերընտրվեց որպես ՈւԵՖԱ-ի նախագահ. նախագահությունը սահմանված է 4 տարի ժամկետով: 53 ազգաին ասոցիացիաների պատվիրակները աջակցեցին Պլատինիին, ով առաջադրված միակ թեկնածուն էր:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին առաջին անգամ ՈւԵՖԱ-ի նախագահ էր ընտրվել 2007թ.-ին Դյուսելդորֆում:
Պլատինին իր առաջին մեկնաբանությունն է տվել այդ ընտրությունից անմիջապես հետո. "4 տարի առաջ իմ ընտրվելուց հետո, ես առաջին հերթին շնորհակալ եմ իմ հին ընկերներին: Ես շնորհակալություն եմ հայտնել նրանց, ովքեր իմ կողքին են եղել իմ կյանքի տարբեր փուլերում: Այսօր ես շնորհակալ եմ իմ նոր ընկերներից` նրանց, ովքեր հիմա իմ կողքին են: Ի սրտե շնորհակալ եմ բոլորից, որ վստահում եք ինձ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 596 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 1