Home » 2011 » Մարտ » 24 » Անդրեյ Շեվչենկո. ""Միլանը" կհաղթի դերբիում"
19:04
Անդրեյ Շեվչենկո. ""Միլանը" կհաղթի դերբիում"
 Իտալական "Միլանի" և անգլիական "Չելսիի" նախկին հարձակվող ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն միլանյան դերբիից առաջ լրագրողների հետ կայացած հանդպման ժամանակ հայտարարել է, որ "Միլանը" կհաղթի "Ինտերին". ""Միլանը" վերջին շրջանում չափից շատ է միավորներ կորցնում: Կարծես բախտը երես թեքած լինի նրանցից: Բայց համոզված եմ, որ "Միլանը" կհաղթի դերբիում":
Հիշեցնենք, որ միլանյան դերբին տեղի կունենա երկու շաբաթից: Այդ հանդիպումը կարող է լինել ամենավճռորոշը չեմպիոնական պայքարում: "Ինտերը" հաղթելու դեպքում կանցնի "Միլանին", այնպես որ մեզ մեծ ֆուտբոլային ներկայացում է սպասվում: Միայն մեր կայքի կողմից ափսոսանք ենք հայտնում այն բանում, որ շվեդ հարձակվող Իբրահիմովիչը չի կարող մասնակցել հանդիպմանը` որակազրկման պատճառով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 631 | Added by: mu | Rating: 3.7/3
Total comments: 1