Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարել է, որ չի վախենում "Բարսելոնայի" հետ գալիք խաղերում պարտվելուց. "Ոչինչ չի պատահի, եթե մենք պարտվենք Բարսելոնային բոլոր երեք մրցաշարերում: Այո, դա անարդար կլինի, որովհետև մենք լավ ենք աշխատում, բայց դա կմտնի սպորտի տրամաբանության մեջ: Ապրիլին դժվար է լինելու պայքարել երեք մրցաշարերում, բայց դա բոլորին չէ տրված, միայն Բարսելոնային, Ինտերին և Մանչեսթեր Յունայթեդին: Դա վկայում է, որ մենք մեծ գործ ենք անում: Պետք է շարունակել այդ գործը":
|