Home » 2011 » Մարտ » 28 » Ռաֆայել վան Դեր Վարտ. "Մադրիդում մեզ հարկավոր է գոլ խփել"
14:48
Ռաֆայել վան Դեր Վարտ. "Մադրիդում մեզ հարկավոր է գոլ խփել"
 Անգլիական "Տոտենհեմի" և Հոլանդիայի ազգային հավաքականի ավագ Ռաֆայել վան Դեր Վարտը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչի շրջանակներում ապրիլի 5-ին Մադրիդի "Ռեալի" հետ կայանալիք հանդիպման մասին. "Մեզ շատ դժվար երկու հանդիպումներ են սպասվում "Ռեալի" հետ: Առաջին հանդիպումը խաղալու ենք Մադրիդում. այնպես որ մեզ անհրաժեշտ է անպայման գոլի հեղինակ դառնալ մրցակցի հարկի տակ, ինչպես որ արեցինք "Միլանի" հետ խաղում: Մենք մեր կազմում ունենք Լենոնի և Բեյլի պես արագավազ ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ մենք ուժեղ ենք, առաջին հերթին, եզրային գրոհների ժամանակ: Երկրորդ հերթին մենք ունենք Պիտեր Քրաուչ, ով լուրջ դիմադրություն կարող է ցույց տալ մրցակցի պաշտպաններին երկրորդ հարկում: Ինպես երևում է, մենք, իրոք, ուժեղ ենք: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում "Ռեալը", քանի որ նրանցից ոչ մեկն իրեն չի խնայում խաղադաշտում. բոլորը խաղում են մարզիչի համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 665 | Added by: narekinho | Rating: 5.0/4
Total comments: 0