Home » 2011 » Մարտ » 28 » Սնեյդեր. "Մենք չենք խաղում ինպես "Բարսելոնան", մենք խաղում ենք ինչպես հոլանդացիները"
15:05
Սնեյդեր. "Մենք չենք խաղում ինպես "Բարսելոնան", մենք խաղում ենք ինչպես հոլանդացիները"
Հոլանդիայի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում հերթական անգամ միավորներ չի կորցնում. "նարնջագույնները", վերջին խաղում Բուդապեշտում հաղթելով Հունգարիայի հավաքականին 4-0 խոշոր հաշվով, երեքշաբթի օրը նույն մրցակցին կընդունեն սեփական հարկի տակ, և հաղթելու դեպքում երկրորդ հորիզոնականում ընթացող մրցակցից առաջ կանցնեն 9 միավորով: Շատ թերթեր հոլանդացիների այսպիսի խաղը համեմատում են "Բարսելոնայի" հետ: Այս կապակցությամբ Միլանի "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպանն ասել է. "Ես չէի ուզենա, որ մեզ համեմատեին ինչ-որ երկրի ակումբի կամ ընտրանու հետ: Մենք չենք խաղում ինչպես "Բարսելոնան". մենք հոլանդացիներ ենք և խաղում ենք ինչպես հոլանդացիները":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 700 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0