Home » 2011 » Մարտ » 28 » Մորատտի. "Յունայթեդն, իրոք, հետաքրքրված է Սնեյդերի ծառայություններով"
15:50
Մորատտի. "Յունայթեդն, իրոք, հետաքրքրված է Սնեյդերի ծառայություններով"
Իտալական Միլանի "Ինտերի" սեփականատեր ու նախագահ Մասսիմո Մորատտին միլանյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հաստատել է այն լուրն, ըստ որի անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" հետաքրքրված է իր ակումբի հոլանդացի կիսապաշտպանով` Ուեսլի Սնեյդերով:
"Ինտերի" պաշտոնական կայքը մեջբերում է Մորատտիի խոսքերը. "Լուրերն այն մասին, որ "կարմիր սատանաները" ցանկանում են իրենց ակումբում տեսնել մեր հոլանդացի կիսապաշտպան Սնեյդերին, համապատասխանում են իրականությանը: Որոշ թերթեր նույնիսկ գինն էին հրապարակում` 40 մլն. ֆունտ: Բայց ես դեմ եմ այդ տրանսֆերի կայացմանը: Ավելին, ես կողմ եմ, որ 26-ամյա Սնեյդերը մնա "Ինտերում" և այս ակումբում շարունակի իր մրցելույթները դեռ երկար տարիներ":
Հիշեցնենք, որ "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն իր թիմի կազմում Սնեյդերին
փոխարինող է տեսնում որպես հենակետային կիսապաշտպան Պոլ Սքոուլզի, ով մինչև այժմ չի երկարաձգել պայմանագիրը "մանկունյացիների" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 649 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0