Home » 2011 » Մարտ » 29 » Նեյմար. "Երջանիկ կլինեմ, եթե հայտնվեմ Չելսիում"
15:18
Նեյմար. "Երջանիկ կլինեմ, եթե հայտնվեմ Չելսիում"
 Բրազիլական "Սանթոսի" երիտասարդ հարձակվող Նեյմարը անգլիական հեղինակավոր The Telegraph պարբերականին տված իր հարցազրույցում խոստովանել է, որ կցանկանար կարիերան շարունակել "Չելսիում":
Անգլիական պարբերականը մեջբերում է բրազիլացի հրաշամանուկի խոսքերը. "Լոնդոնի "Չելսին" հիանալի ակումբ է, և ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ այդ ակումբում: Եթե ես հայտնվեմ "Չելսիում", ապա շատ երջանիկ կլինեմ: Անցած տարի, երբ առաջարկություն եղավ լոնդոնցիներից, ես իմ ընտանիքի հետ որոշեցի, որ դեռ վաղ է տեղափոխվել Եվրոպա, սակայն եթե այժմ առաջարկ ստանամ, ապա առանց երկմտելու կընդունեմ այն":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 710 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0