Home » 2011 » Մարտ » 29 » Տորես. "Ես կփորձեմ իրականացնել Աբրամովիչի երազանքը"
21:54
Տորես. "Ես կփորձեմ իրականացնել Աբրամովիչի երազանքը"
 Լոնդոնի "Չելսիի" աստղային նորեկը` իսպանացի գոլահար Ֆեռնանդո Տորեսը, լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի իրականացնի Ռոման Աբրամովիչի երազանքը, և կօգնի իր նոր ակումբին նվաճել "Չեմպիոնների լիգայի" գավաթը. "Բոլորը գիտեն, որ Աբրամովիչի երազանքը "Չեմպիոնների լիգայում" հաղթելն է: Ես կանեմ ամեն ինչ իմ ուժերի սահմաններում, որպեսզի իրականացնեմ այդ երազանքը: Առջևում մեզ շատ ծանր ու համառ պայքար է սպասվում, բայց մենք չենք վախենում պայքարից և պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի նվաճենք այդ հեղինակավոր մրցաշարի գավաթը: Ինքներդ եք նկատում, թե օրեցօր ինչ առաջընթաց է ունեմնում մեր թիմը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 675 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0