Home » 2011 » Մարտ » 29 » Ռայկարդը նորի՞ց Իսպանիայում
22:09
Ռայկարդը նորի՞ց Իսպանիայում
 Եվրոպական մի շարք հեղինակավոր պարբերականներ իրենց այսօրվա լուրերով տեղեկացնում են, որ, ամենայն հավանականությամբ, կատալոնական "Բարսելոնայի" նախկին մարզիչ, հոլանդացի մասնագետ Ֆրանկ Ռայկարդը չի պատրաստվում ևս մեկ մրցաշրջան մարզել պորտուգալական Լիսաբոնի "Սպորտինգ" ակումբը և լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Իսպանիա և մարզել որևէ իսպանական ակումբ: Եվ ըստ մադրիդյան Marca հանդեսի` այդ իսպանական ակումբներից ամենահավանական տարբերակը "Վալենսիան" է, որի սեփականատերերն արդեն հայտարարել է "չղջիկների" գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի` ակումբից հեռանալու մասին, և պատրաստվում են առաջարկել Ռայկարդին, որպեսզի հոլանդացին գլխավորի "Վալենսիան", որը վերջերս վատ է հանդես գալիս ինչպես իսպանական "Լա լիգայի", այնպես էլ "Չեմպիոնների լիգայի" մրցաշարերում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 683 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 0