Home » 2011 » Մարտ » 31 » Ալլեգրի. "Միլանն անպայման հաղթելու է"
15:46
Ալլեգրի. "Միլանն անպայման հաղթելու է"
Միլանյան դերբիից առաջ "Ռոսսոներիների" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին իտալական մարզական լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարել է, որ իր թիմն անպայմանորեն հաղթելու է Լեոնարդոյի թիմին. "Եթե մեզ հաջողվի հաղթել, ապա մենք հինգ միավորով առաջ կանցնենք "Ինտերից", և մեզ ավելի ապահով կզգանք առաջնության վերջնամասում: Իսկ եթե պարտվենք, ապա "Ինտերը" կշրջանցի մեզ: Ես կարծում եմ, որ այս խաղը ավելի կարևոր է մեզ համար, քան մեր մրցակիցների: Այդ պատճառով իմ ֆուտբոլիստները իրենց շատ վստահ և հանգիստ են զգում: Համոզված եմ, որ մենք անպայմանորեն հաղթանակի ենք հասնելու":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 623 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 1