18:41 Սպասե՞նք արդյոք Վիլյային "Անժիում" | |
Վերջերս ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային թերթերում սկսել են լուրեր պտտվել, թե 2011թ. ամռանը իտալացի Ջենարո Գատուզոն կհայտնվի "Անժիում": Հիշեցնենք, որ "Անժին" արդեն կատարել է մեկ աստղային ձեռքբերում` գնելով 2002թ. բրազիլացի աշխարհի չեմպիոն Ռոբերտո Կառլոսին:
Իսկ ո՞ւմ կարելի է սպասել 2012թ. ամռանը. Եթե այս հարցը դիտարկենք որպես թվաբանական պրոգրեսիա, ապա այդ նորեկը պետք է համապատասխանի հետևյալ կանոններին. 1. 2010թ. աշխարհի առաջնության հաղթող 2. Ամպլուա` հարձակվող, ընդ որում հիմնական կազմի խաղացող, և այն մարդը, ով մեծ դեր է ունեցել աշխարհի առաջնությունում իր թիմի արդյունքի հասնելու համար. Այդպիսիք երկուսն են` Ֆեռնանդո Տոռեսը և Դավիդ Վիլյան: Եթե հաշվի առնենք որ Վիլյան "Բարսելոնա" է տեղափոխվել անցած ամռանը, ապա Տոռեսը ակումբը փոխել է միայն այս ձմռանը, և Վիլյայի տարբերակը մնում է ավելի հավանական: Եվ ևս մեկ հանգամանք, որ Վիլյայի կողմն է` տարիքը: Ինչպես շատերս գիտենք Գատուզոն (33 տարեկան է), Կառլոսից (37 տարեկան է) փոքր է 4 տարով. իսկ Վիլյան (այժմ 29 տարեկան է) իր հերթին փոքր է Գատուզոից 4 տարով: Այսինքն` դուրս է գալիս, որ Կառլոսը, Գատուզոն և Վիլյան դարձել են աշխարհի չեմպիոն 28 տարեկանում: Եվ ըստ պարզ հաշվարկի Մախաչկալայում 2012թ. կարող են արդեն սպասել Վիլյային: | |
|
Total comments: 2 | |
| |