13:48 Անգլիական "Պրեմիեր լիգա". 31-րդ տուր. անոնս | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անգլիայի առաջնության 31-րդ տուրի ամենակարևոր հանդիպումների անոնսը.
"ՎԵՍԹ ՀԵՄ"-"ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ" Անգլիական "Պրեմիեր լիգայի" հերթական տուրը մեկնարկում է այսօր 16:45-ին` "Վեսթ Հեմ-"Մանչեսթեր Յունայթեդ" հանդիպումով: Թիմերը միանգամայն տարբեր խնդիրներ են լուծում առաջնությունում, սակայն երկուսի համար էլ այդ պայքարը չափազանց կարևոր նշանակություն ունի: Լոնդոնյան ակումբը 17-րդ հորիզոնականում է, և միավորների կորուստը կարող է ճակատագրական լինել: Ավրահամ Գրանտի սաները վերջին հանդիպումներում հաղթել են "Լիվերպուլին" և ոչ-ոքի խաղացել "Տոտենհեմի" հետ: Իսկ "Յունայթեդը" կրած երկու պարտություններից հետո, հաղթել է "Բոլթոնին", այն էլ նվազագույն հաշվով: Հանդիպմանը չեն մասնակցի` Կոլիսոնը ու Ստանիսլասը "Վեսթ Հեմի" կազմից և Էվանսը, Սքոուլզը, Բրաունը, Ռաֆայելը, Օ'Շին, Ֆերդինանդը, Հարգրիվսը, Ֆլետչերը "Մանչեսթերից": Հարցականի տակ է Պարկերի և Անդերսոնի մասնակցությունը: "ՍԹՈՔ ՍԻԹԻ"-"ՉԵԼՍԻ" "Չելսին" վերջին հանդիպումներում շատ լավ տպավորություն թողեց, և ապացուցեց, որ դեռևս չնչին հույսեր ունի առաջնությունում հաղթելու համար: Սակայն առաջնության հաղթող հռչակվելու համար միավորների կորուստը պարզապես անթույլատրելի է: "Չելսիի" հակառակորդն իր հերթին պայքարում է առաջնությունում իր տեղն ապահովելու համար` չնայած գտնվում է 10-րդ հորիզոնականում: Տոնի Պյուլիսի սաներն ունեն 37 միավոր, մինչդեռ վերջին հորիզոնականում գտնվող "Ուիգանն" ունի 30 միավոր: Հարցականի տակ է Քարյուի, Ֆեյեի, Սորենսենի ("Սթոք")-Ալեքսի, Բենայունի, Կալուի ("Չելսի") մասնակցությունը խաղին: "ԱՐՍԵՆԱԼ"-"ԲԼԵՔԲԵՌՆ" Արսեն Վենգերի տղաները ծանր հոգեբանական դրության մեջ են, և այդ վիճակից դուրս գալու համար հարկավոր է միմիայն հաղթել "Բլեքբեռնին": Լոնդոնյան ակումբի մի շարք առաջատարները վերականգնվել են վնասվածքներից. Սեսկ Ֆաբրեգասը և Թեո Ուոլքոտը կմասնակցեն հանդիպմանը: "Բլեքբեռնը" ևս դասվում է այն թիմերի շարքին, որոնք պայքարում են "Պրեմիեր լիգայում" իրենց տեղն ապահովելու համար: Հանդիպման կարևորության մասին խոսելն արդեն ավելորդ է: Հարցականի տակ է Դենիլսոնի, Դիաբիի, Ջուրուի ("Արսենալ")-Գրելլիի, Ժիվեի, Էնդրյուսի, Դանի ("Բլեքբեռն") մասնակցությունն այս խաղին: Մյուս հանդիպումներում միմյանց դեմ կմրցեն` "ՈՒԻԳԱՆ"-"ՏՈՏԵՆՀԵՄ" "ԲԻՐՄԻՆՀԵՄ"-"ԲՈԼԹՈՆ" "ՆՅՈՒՔԱՍԼ-ՎՈՒԼՎԵՐՀԵՄՓԹՈՆ" " ԷՎԵՐՏՈՆ"-"ԱՍԹՈՆ ՎԻԼԱ" "ՎԵՍՏ ԲՐՈՄՎԻՉ"-"ԼԻՎԵՐՊՈՒԼ" "ՖՈՒԼՀԵՄ"-"ԲԼԵՔՓՈՒԼ" "ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ"-"ՍԱՆԴԵՌԼԵՆԴ" | |
|
Total comments: 1 | |
| |