13:50 Ֆերգյուսոն. "Այսօր մենք խաղացինք չեմպիոնի նման" | |
"Վեսթ Հեմի" դեմ կամային հաղթանակից հետո, "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գովասանքի խոսքեր է ասել իր սաների հասցեին և հատկապես առանձնացրել նրանց գործողությունները երկրորդ խաղակեսում:
"Ես կարծում եմ, որ մենք այսօր խաղացինք չեմպիոնական խաղ: Մենք երկու գոլ ընդունելուց հետո չհանձնվեցինք, հավատացինք մեր ուժերին և պարգևատրվեցինք դրա համար: "Ափթոն Պարկում" ոչ մեկի համար հեշտ չի լինում, գումարած այն որ "Վեսթ Հեմը" պայքարում է "Պրեմիեր լիգայում" իր տեղը պահպանելու համար: Երկրորդ խաղակեսում մենք գերիշխում էինք խաղադաշտում և դա հիանալի աշխատանք էր իմ սաների կողմից: Այո, "Արսենալը" պակաս մեկ խաղ ունի չխաղացած, և կարող է պատահի, որ գոլային տարբերությունը նույնպես կարող է դեր խաղալ վերջնական արդյունքի վրա, չնայած չեմ կարծում, որ բանը դրան կհասնի: Իհարկե, մեզ դեռ անհրաժեշտ է հաղթել մնացած բոլոր հանդիպումներում, այնպես որ ինչքան էլ կարևոր էր այս հաղթանակը, իմ տղաները պետք է հավաքեն իրենց ուժերը և պայքարեն մինչև վերջ",-նշել է շոտլանդացի մասնագետը: Ֆերգյուսոնը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Վալենսիայի և Խավիեր Հերնանդեսի հիանալի խաղին: "Վալենսիան միշտ պրոբլեմներ էր ստեղծում հակառակորդի պաշտպանության գծի խաղացողների համար: Նա այնքան վստահ էր վերահսկում գնդակը, որ հակառակորդը շանս չուներ խլելու այն նրանից: Երբ Անտոնիոն մոտենում էր տուգանայինին, ապա մեր գրոհն անպայման գոլային էր լինում: Առաջին խաղակեսում նա մի քանի վտանգավոր դրվագներ ստեղծեց տուգանային հրապարակում, բայց մեզ հաշված սանտիմետրեր չբավականացրին և մենք բաց թողեցինք շատ լավ հնարավորությունը: Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Չիչարիտոն և իր ճարպկության ու կայծակնային բեկումներով ավելի էր դժվարեցնում "Վեսթ Հեմի" պաշտպանների կյանքը: Նրանք սկսեցին սեղմվել սեփական դարպասին և մենք ավելի մեծ տարածություն ստացանք կոմբինացիաների համար ու ստացանք ցանկալի արդյունք": | |
|
Total comments: 1 | |
| |