14:40 Վենգեր. "Այսպիսի խաղով չի կարելի խոսել չեմպիոնության մասին" | |
Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը "Բլեքբեռնի" հետ սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքիից հետո խոստովանել է, որ երկշաբաթյա հանգիստն իր թիմի օգտին չի եղել և այս խաղին պակասեց թիմային արագությունը.
"Մեր խաղում չկար արագություն: Մեր գրոհներում սրություն չկար, և ես տարակուսանքի մեջ էի` տեսնելով այդ ամենը: Մենք վատ չսկսեցինք խաղը, բայց հետո մեր խաղից կորավ սրությունը: Շատ քիչ խաղացողներ կային խաղադաշտում, ովքեր արագություն էին փորձում հաղորդել:
Եթե մենք նորից ուզում ենք խոսել նվաճումների մասին, առաջին հերթին պետք է վերսկսենք լավ խաղալ: Մենք պետք է վերադառնանք մեր մակարդակին: Այն խաղը, որ մենք այսօր խաղացինք, չեմպիոնին արժանի չէ: Մենք լավ գոլային պահեր ենք ստեղծում, բայց չենք կարողանում դրանք վերածել գոլի: Պետք է աշխատել անել ամեն ինչ և հետո նոր նայել արդյունքին: Ես շատ լուրջ անահանգստացած եմ մեր այսօրվա խաղից":
| |
|
Total comments: 2 | |
| |