Home » 2011 » Ապրիլ » 3 » Ռունիին որակազրկում է սպառնում
19:27
Ռունիին որակազրկում է սպառնում
Անգլիական "Պրեմիեր լիգայի" կարգապահական հանձնաժողովը երկուշաբթի օրը կորոշի, թե ինչ ձևով կպատժվի "Մանչեսթեր Յունայթեդի" առաջատար հարձակվող Ուեյն Ռունիին "Վեսթ Հեմի" հետ խաղի ժամանակ դրսևորած անվայել պահվածքի համար: Նրան սպառնում է որկազրկում առնվազն մի քանի խաղով:
Հիշեցնենք, որ առաջին հորիզոնականում գտնվող "Յունայթեդը", երբ "Ափթոն Պարկում" պարտվում էր 2-0 հաշվով, երկրորդ խաղակեսում Ռունիի հեթ-տրիկի շնորհիվ կարողացավ առաջ անցնել և մեծացնել իր առավելությունը: Իր գոլերից մեկը նշելու ժամանակ Ռունին տեսախցիկի առջև հայհոյանքի խոսքեր է ասել, որոնք լսելի են եղել հեռուստաէկրաններին:
Խաղից հետո լրագրողներին տված հարցազրույցում Ռունին ներողություն է խնդրել իր արարքի համար. "Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ կոպիտ խոսքերի համար, որոնք հնչել են իմ գոլը նշելու ժամանակ, հատկապես ներողություն եմ խնդրում երեխաներից և նրանց  ծնողներից, ովքեր դա տեսել են: Ես լի էի էմոցիաներով և տաքացած ժամանակ չկարողացա ինձ զսպել: Այդ խոսքերը ուղղված չէին ինչ-որ մեկի հասցեին":
Սպասենք, թե ինչ պատիժ կսահմանի կարգապահական կոմիտեն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 674 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 9