Ինչպես տեղեկացնում է բրիտանական Sky Sport սպորտային գործակալությունը, իտալական Միլանի "Ինտերի" ղեկավարությունը երեկ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի շրջանակներում գելզենկիրխենյան "Շալկե 04"-ի հետ կայացած խաղում սեփական հարկի տակ 2-5 խայտառակ հաշվով պարտվելուց հետո ժողով է հրավիրել, որի արդյունքում որոշել է ուժեղացնել իր հարձակման գիծը և ամռանը տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել իսպանական "Վիլյառեալի" հարձակվող Ջուզեպե Ռոսսիին:Նշենք, որ իտալացու տրանսֆերի գինը կազմում է շուրջ 25 մլն. եվրո: Վերջում հավելենք, որ 24-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար "Ինտերը" կպայքարի կատալոնական "Բարսելոնայի" և լոնդոնյան "Տոտենհեմի" հետ:
|