15:15 Տևեսը տարեկան 9 մլն. եվրո է պահանջում "Ինտերից" | |
![]() Պարբերականի հաղորդած տվյալներով` արգենտինացի հարձակվողը միլանցիների ղեկավարությունից պահանջում է տարեկան 9 մլն. եվրո: Իր հերթին արգենտինացու թիմը` "քաղաքացիների" արաբ շեյխերը, հարձակվողի տրանսֆերի համար "կապույտ-սևերից" պահանջում է 40-45 մլն. եվրո, ինչպես նաև հոլանդացի տաղանդավոր կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի տեղափոխության համաձայնություն: Իհարկե, այդպիսի պայմանները ձեռք չեն տալիս "Ինտերի" ղեկավարներին, ուստի տրանսֆերի այսպիսի ընթացքը դժվար թե իրականություն դառնա, սակայն եթե կայանա էլ, ապա այս տեղափոխությունն ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում կայանալիք տրանսֆերներից ամենահետաքրքրաշարժը կլինի: Հիշեցնենք, որ Տևեսի պայմանագիրը "քաղաքացիների" հետ ավարտվում է 2014թ.-ին:
| |
|
Total comments: 1 | |
| |