15:50 "Չելսին" մտադիր է այս ամառ վաճառել Տորեսին | |
Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Mail on Sunday պարբերականը, Լոնդոնի "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտափոխվել է Ֆեռնանդո Տորեսին իր ակումբ բերելու և նրա հետ ռեկորդային պայմանագիր կնքելու համար, քանի որ իսպանացի հարձակվողը ոչ մի օգուտ չի տալիս իր թիմին, ուստիև պատրաստ է տրանսֆերի հանել իսպանացուն արդեն իսկ այս ամառ: Հիշեցնենք, որ հունվարին Աբրամովիչն (ամբողջ բրիտանական ֆուտբոլի պատմության մեջ կայացած տրանսֆերների շարքում հունվարին, ծախսելով ռեկորդային 50 մլն. ֆունտ "Լիվերպուլի" իսպանացի հարձակվողին ձեռք բերելու համար) հույս ուներ, որ "Էլ-Նինյոն" կօգնի "Չելսիին" լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ Եվրոպայի համար, սակայն, "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի շրջանակներում սեփական հարկի տակ պարտություն կրելով "Մանչեսթեր Յունայթեդից" նվազագույն 0-1 հաշվով և երեկվա ոչ այդքան վստահ հաղթանակից հետո ռուս միլիարդատերը սկսում է ընդհանրապես չհավատալ "մանչուկի" ուժերին և ափսոսում է, որ իսպանացու վրա մեծ գումարներ է ծախսել:
| |
|
Total comments: 1 | |
| |