Home » 2011 » Ապրիլ » 10 » Լուի վան Գալը հեռացված է
17:48
Լուի վան Գալը հեռացված է
 Այն բանից հետո, երբ գերմանական "Բունդեսլիգայի" շրջանակներում "Բավարիան" ոչ-ոքի խաղաց "Նյուրնբերգի" հետ, թիմի ղեկավարությունը ազատեց "Բավարիայի" գլախավոր մարզիչ Լուի վան Գալին իր զբաղեցրած պաշտոնից: Շաբաթ օրը կայացած "Բունդեսլիգայի" 29-րդ տուրի շրջանակներում Մյունխենի "Բավարիայի" հանդիպումը "Նյուրնբերգի" հետ վճռորոշ եղավ վան Գալի համար, քանի որ "Նյուրնբերգը" կարողացավ միավորներ խլել "Բավարիայից": Իսկ այսօր թիմի պաշտոնական կայքը հայտարարել է, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը հեռացնում է հոլանդացուն զբաղեցրած պաշտոնից, իսկ գլխավոր մարզչի պաշտոնը անցնում է նրա օգնական Անդրիես Յոնկերին, որը կգլխավորի թիմը մինչև այս մրցաշրջանի ավարտը: Լուի վան Գալն իր զբաղեցրած պաշտոնից հեռացվել է այն պատճառով, որ այս ոչ-ոքիից հետո "Բավարիան" դուրս մնաց լավագույն եռյակից, որը հնարավորություն էր տալիս խաղալ "Չեմպիոների լիգայում": Այժմ "Բավարիան" երրորդ տեղում ընթացող "Հանովերից" հետ է մնում 1 միավորով:
Հիշեցնենք, որ վան Գալը "Բավարիա" էր եկել 2009/10թթ. մրցաշրջանում, որից հետո միանգամից "Բավարիան" սկսեց լավ արդյունքներ ցույց տալ: Մյունխեցիները հաղթեցին Գերմանիայի գավաթը և առաջնությունը, հասան "Չեմպիոների լիգայի" եզրափակիչ, որտեղ զիջեցին Միլանի "Ինտերին": Վան Գալի հետ պայմանագիր ստորագրվել էր մինչև 2011/12թթ. մրցաշրջանի ավարտը, բայց մարտին գրանցված վատ արդյունքների պատճառով թիմի ղեկավարությունը հեռացրեց հոլանդացուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 561 | Added by: REAl | Rating: 5.0/3
Total comments: 0