Home » 2011 » Ապրիլ » 10 » Արագոնեսը կարող է նորից գլխավորել "Ատլետիկոն"
20:42
Արագոնեսը կարող է նորից գլխավորել "Ատլետիկոն"
 Մադրիդի "Ատլետիկոյի" նախկին գլխավոր մարզիչ Լուիս Արագոնեսը չի բացառում իր վերադարձը մադրիդյան ակումբ, որտեղ նա աշխատել է 2001-2003թթ.-ին: Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը, ով իսպանացիներին բերեց հաղթանակի ԵՎՐՈ 2008-ում, կարող է փոխարինել Կիկե Սանչես Ֆլորեսին, եթե նա հեռացվի իր պաշտոնից, որի հավանականությունը շատ մեծ է: 
Մադրիդյան AS թերթին տված հարցազրույցում Արագոնեսն ասել է. "Ես մարզիչ եմ և չեմ ցանկանում ավարտել իմ կարիերան` որպես անգործ: Միշտ էլ հնարավորություն կա վերադառնալ "Ատլետիկո": Ես կարող եմ մարզել ցանկացած ակումբ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 1