Home » 2011 » Ապրիլ » 11 » Լուիս Ադրիանո. "Շախտյորը" դեռ կարող է հաղթել "Բարսելոնային"
16:16
Լուիս Ադրիանո. "Շախտյորը" դեռ կարող է հաղթել "Բարսելոնային"
Դոնեցկի "Շախտյորի" բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն Sport.es կայքին տված հարցազրույցում ասել. "Դոնեցկի "Շախտյորը" պայքարելու է "Չեմպիոների լիգայի" կիսաեզրափակչի ուղեգրի համար մինչև վերջ, չնայած նրան, որ 1/4 եզրափակչի առաջին հանդիպումն ավարտվել է "Շախտյորի" պարտությամբ 5-1 հաշվով":
Նշենք, որ 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը կկայնա Դոնեցկի "Դոմբաս Արենա" մարզադաշտում: Շատերի կարծիքով "Շախտյորի" համար "Չեմպիոների լիգայի" կիսաեզրափակիչ դուրս գալն արդեն անցել է պատմության գիրկը, բայց Լուչեսկուի թիմը հեշտ հանձնվողներից չէ:
Լուիս Ադրիանոն վերջում ավելացրել է. "Եթե "Բարսելոնան" սեփական հարկի տակ մեզ հաղթել է 5-1 հաշվով, ապա մենք ինչու չենք կարող հաղթել սեփական հարկի տակ 4-0 հաշվով: Մենք տանը խփել ենք երեք անպատասխան գնդակ "Ռոմային", իսկ հիմա մեզ անհրաժեշտ է մեկ գնդակ ավել խփել: Մենք ունենք ևս 90 րոպե ժամանակ հաղթելու համար: Առաջին հանդիպմանը մենք ստեղծել էինք շատ գոլային պահեր, բայց մեզ հաջողվեց օգտագործել ընդամենը մեկ պահ: Մենք արդյունքը չենք կարող փոխել, բայց հուսով ենք, որ կկարողանանք սեփական հարկի ցանկալի տակ արդյունքի հասնել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 561 | Added by: REAl | Rating: 4.5/4
Total comments: 0