19:43 "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 1 | |
Անգլիական հակամարտությունը "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի շրջանակներում սպասվում է լինել չափազանց հետքրքիր: "Չելսին" հայտարարել է, որ չի վախենում "Օլդ Թրաֆֆորդից", իսկ "Յունայթեդը" պատրաստ է մինչև վերջին վայրկյանը պայքարել "Արիստոկրատների" դեմ, ու ավարտին հասցնել "Ստեմֆորդ Բրիջում" սկսած գործը: "Չելսիում" շատ բաներ հարթ չեն ընթանում: "Արիստոկրատներն" առաջնության վերջին տուրում դժվարին հաղթանակ տարան համեստ "Ուիգանի" նկատմամբ: Կառլո Անչելոտտին, որքան էլ կարող եք չհամաձայնել մեզ հետ, կորցնում է թիմի նկատմամբ ղեկավարությունը: Նման հայտարարություն անելու համար կարելի է միայն ծանոթանալ այն հոդվածներին, որոնցով հեղեղված էին ողջ Անգլիայի և Եվրոպայի ԶԼՄ-ները: Օրինակ այն դեպքը, երբ Ջոն Թերրին հայտարարում էր, թե Ֆեռնանդո Տորեսը չպետք է մեկնարկային կազմում խաղա Անելկայի կամ Դրոգբայի փոխարեն: Սա շատերի համար պարզապես մանրուք է, սակայն մրցաշրջանի նման հատվածում թիմի անվիճելի առաջատարներից մեկի նման հայտարարությունը արտացոլում է թիմում տիրող վատ մթնոլորտը: Ամեն ինչ, ըստ մեզ, փչացրեց Ռոման Աբրամովիչը, մրցաշրջանի կեսից աստղաբաշխային թվերով գնելով Ֆեռնանդո Տորեսին, ով արդեն 10 հանդիպում է` չի կարողանում աչքի ընկնել: Տորեսի հնարավորությունների վրա կասկածել դեռևս ոչ մեկ չի համարձակվում, սակայն արդյոք "Չելսին" հենց այն թիմն է, որտեղ "Էլ Նինյոն" պետք է փայլի, մտածելու տեղիք է տալիս:
"Չելսին" 90 րոպե ունի այս մրցաշրջանում միակ տիտղոսի համար պայքարելու համար: Ֆրենկ Լեմպարդի, Դիդյե Դրոգբայի և, իհարկե, Ջոն Թերրիի անզիջում ու մարտնչող ոգու շնորհիվ "Չելսին" կարող է հաղթել "Յունայթեդին", բայց երբ նման կարևորագույն հանդիպման մեկնարկային կազմում խաղում է "Չելսիի" հետ դեռևս ոչ մի կապ չունեցող Ֆեռնանդո Տորրեսը, "Արիստոկրատների" շանսերը նվազում են: Միգուցե իրականանան Անչելոտտիի կանխատեսւոմները, և Տորեսը գնդակներ հեղինակի "Չելսիի" համար ամենակարևոր հանդիպումներում. դրան է սպասում ողջ Լոնդոնը և "Չելսիի" երկրպագուների բանակը: "Մանչեսթեր Յունայթեդը" հերթական անգամ շատ լավ մարզավիճակ է ձեռք բերել մրցաշրջանի ամենակարևոր հատվածում: Սա Ֆերգյուսոնի ձեռագիրն է, և թիմը արդեն իսկ շատ լուրջ խնդիրներ է լուծում տարբեր մրցաշարերում: Քննադատված ու մասնագետների կողմից շատ ցածր գնահատականի արժանացած "Մանչեսթեր Յունայթեդը" հերթական անգամ ապացուցում է, որ ամեն ինչ չէ, որ որոշվում է գեղագիտական ու գոլառատ խաղ ցուցադրելու շնորհիվ: "Կարմիր սատանաները" կարծես լուծեցին ֆուտբոլիստների վնասվածքների հետ կապված խնդիրները, չնայած որոշ խաղացողներ դեռևս ապաքինվում են: Ալեքս Ֆերգյուսոնի թիմը բարձրաթռիչ վերելքի վրա է և լուրջ հնարավորություններ ունի հաջորդ փուլում խաղալու համար: Հաղթանակին ժամանակից շուտ չպետք է հավատալ, չնայած ով-ով, բայց պրագմատիկ Ալեքս Ֆերգյուսոնը դրա մասին շատ լավ գիտի, և իր թիմին առաջնորդելու է միմիայն հաղթանակի: Միջազգային բուքմեյքերները այս խաղի համար հետևյալ գործակիցներն են սահմանել. "Մանչեսթերի" հաղթանակ` 2.25, "Չելսիի" հաղթանակ` 3.15, խաղը կավարտվի ոչ-ոքի` 3.35 գործակից: Մեր կանխատեսումը` խաղը կավարտվի ոչ-ոքի` 1-1 հաշվով: | |
|
Total comments: 8 | |
| |