23:10 Կակա. "Չեմ կարծում, որ "Բարսելոնան" անպարտելի է" | |
Մադրիդի "Ռեալի" բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական, ով վերջերս է ապաքինվել ստացած ծանր վնասվածքից, մադրիդյան հեղինակավոր AS պարբերականին տված հարցազրույցում խոսել է Բիլբաոյի "Ատլետիկի" հետ կայացած հանդիպման ժամանակ իր հեղինակած երկու գոլերի մասին, ինչպես նաև "Լա լիգայի" հաջորդ` 32-րդ, տուրի շրջանակներում սեփական հարկի տակ` "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում, կատալոնական "Բարսելոնայի" հետ կայանալիք հանդիպման մասին: Նա իր խոսքում նշել է, որ ինքը վստահ է, որ իրենք կարող են պարտության մատնել "կապտանռնագույններին" հաջորդ տուրում: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հարցազրույն ավելի մանրամասնորեն. -Ձեզ համար ի՞նչ են նշանակում այն երկու գոլերը, որոնք ուղարկեցիք Բիլբաոյի "Ատլետիկի" դարպասը մրցակցի "Սան Մամես" մարզադաշտում: -Այդ երկու գոլերն ինձ համար մեծ նշանակություն ունեն: Դրանց շնորհիվ ես վերականգնեցի հավատը դեպի իմ ուժերը: -Դուք, իսկապե՞ս, ցանկանում եք հեռանալ մադրիդյան գրանդից: -Ես երկար ժամանակ ապաքինվում էի վնասվածքից: Այդ պատճառով շատերը որոշեցին, որ ես ցանկանում եմ հեռանալ ակումբից: Հատուկ նրանց համար ևս մեկ անգամ ասում եմ, որ ես ցանկանում եմ մնալ "Ռեալում" ու նրա հետ ցանկանում եմ հասնել բազմաթիվ նվաճումների: -Ձեզ չի՞ անհանգստացնում երկրպագուների քննադատությունները: -Ոչ, քանի որ ես հասկանում եմ երկրպագուներին և գիտակցում եմ, որ նրանք ինձանից առավելագույնին են սպասում: -Հաջորդ տուրում "Ռեալը" հանդիպելու է իր մշտական ախոյանին` կատալոնական "Բարսելոնային": Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ելք կունենա այդ հանդիպումը: -Մենք կարող ենք առավելության հասնել նրանց նկատմամբ, չնայած նրան, որ առաջին հանդիպումն ավարտվել է նրանց` 5-0 խոշոր հաշվով հաղթանակով: Չեմ կարծում, որ "Բարսելոնան" անպարտելի է: Մենք պետք է հավատանք, որ դեռ կարող ենք հաղթել ինչպես իսպանական "Լա լիգան", այնպես էլ Արքայական գավաթն ու "Չեմպիոնների լիգան": -Ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները Մոուրինյոյի հետ: -Հոյակապ: Մեր անունները շատ են հայտնվում թերթերի գլխավոր շապիկներին, բայց ինչքան էլ որ մեր մասին գրում են, բոլորը չեն համապատասխանում իրականությանը: Իմ հարաբերությունները հիանալի են ինչպես Մոուրինյոյի, այնպես էլ ակումբի մնացած մարզիչների հետ: Եվ ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսքան ժամանակ իմ կողքին են գտնվել և քաջալերել են ինձ: -Ո՞ր տիտղոսն եք Դուք ցանկանում նվաճել այս մրցաշրջանում. "Լա լիգայի" տիտղո՞սը, Արքայական գավա՞թը, թե՞ "Չեմպիոնների լիգան": -Ես ցանկանում եմ նվաճել այս երեք տիտղոսներն էլ: | |
|
Total comments: 4 | |
| |