Home » 2011 » Ապրիլ » 12 » "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 2
19:51
"Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 2
 Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դոնեցկի "Շախտյորի" և կատալոնական "Բարսելոնայի" մասնակցությամբ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը, որը կայանալու է այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 23:45-ին: Այս հանդիպումը, որը շատերի կողմից անհետաքրքիր է թվում, վարելու է գերմանական ֆուտբոլի հայտնի գերմանացի մրցավարը` Ֆլորիան Մայերը:

Առաջին հանդիպումից հետո այս զույգում գրեթե ինտրիգ չկա, սակայն "Շախտյորը" դեռևս ապացուցելու բան ունի (ճիշտ է հաջորդ փուլի մասին խոսելը, մեզ  թվում է, ավելորդ է): Ամեն դեպքում, "հանքափորները" պատրաստվում են խաղին մարտականորեն, իսկ Լուիս Ադրիանոն հայտարարել է, որ իրենք լավ շանսեր ունեն կիսաեզրափակչում խաղալու համար: Յարոսլավ Ռակիցկին իր հերթին նշել է, որ իրենք պետք է մոռանան վերջին երկու պարտությունների մասին և ամբողջովին մարտական տրամադրվեն այս հանդիպմանը:

Կատալոնական "Բարսելոնայի" համար այս հանդիպումը որոշ առումով նախապատրաստություն է "Ռեալի" դեմ անչափ կարևոր հանդիպումից առաջ: Կատալան երկրպագուները չեն կասկածում իրենց սիրելի թիմի հաջողությանը, և միակ հարցը այն է, թե որքա՞ն ուժ կծախսի "Բարսան" "Ռեալի" դեմ խաղից առաջ, ինչը նաև կարելի է ասել "Ռեալի" մասին: Սեյդու Կեյտան խաղից առաջ նշել է, որ իրենք խաղալու են ուժեղ թիմի դեմ, և հաղթանակը հեշտությամբ չի տրվելու:

"Բարսելոնայի" նախնական կազմը. Վալդես - Ալվեշ, Միլիտո, Պիկե, Մաքսվել - Բուսկետս, Տիագո, Խավի - Պեդրո, Մեսսի, Վիլյա

"Շախտյորի" նախնական կազմը. Պյատով - Կոբին, Ռակիցկի, Իշենկո, Շևչուկ - Հյուբշման, Ֆերնանդինյո - Կոստա, Վիլիան, Ժադսոն - Էդուարդո

Համաշխարհային բուքմեյքերական գործակալությունները հետևյալ գործակիցներն են առաջարկում իրենց հաճախորդներին այս հանդիպման համար. "Շախտյորի" հաղթանակ` 3.70, ոչ- ոքի` 3.40, "Բարսելոնայի" հաղթանակ` 2.00 գործակից:

Մեր կանխատեսումը. Պատասխան հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 2-2:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 596 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 2