22:10 Կավանին կարող է տեղափոխվել Անգլիա | |
Բրիտանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ իտալական "Նապոլիի" ուրուգվայցի երիտասարդ հարձակվող Էդիսոն Կավանին հայտնվել է անգլիական "Տոտենհեմի" ուշադրության կենտրոնում. իբր թե "խթանների" ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել խաղացողին այս ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ուրուգվայցի հարձակվողը իտալական "Ա Սերիայի" ընթացիկ մրցաշրջանում "Նապոլիի" կազմում արդեն հասցրել է դառնալ 25 գոլի հեղինակ, և կարող ենք վստահորեն ասել, որ հենց այդ գնդակների ու ուրուգվայցու փայլում խաղի շնորհիվ է, որ "Նապոլին" առաջնության ավարտից 6 տուր առաջ հանգրվանել է 3-րդ հորիզոնականում: "Նապոլիի" ղեկավարությունը մինչ այդ հայտարարել էր, որ ուրուգվայցուն կվաճառի այն ակուբին, որը հարձակվողի դիմաց իրենց կվճարի ոչ պակաս, քան 80 մլն. ֆունտ ստեռլինգ: Չնայած այս հանգամանքին, որը շատ կարևոր նշանակություն ունի "Նապոլիի" ղեկավարության համար, "խթանները" հույս ունեն, որ ուրուգվայցի հարձակվողին կարող են ձեռք բերել շուրջ 30 մլն. ֆունտով, որը Կավանիի նախնական գնի մոտ 1/3 մասն է կազմում: "Տոտենհեմը" Կավանիին ձեռք բերելու գործում պետք է մրցի "Մանչեսթեր Սիթիի" հետ, որը նույնպես հետաքրքրված է ուրուգվայցի հարձակվողի ծառայություններով:
| |
|
Total comments: 1 | |
| |