Home » 2011 » Ապրիլ » 12 » Վան Նիստելռոյ. "Մրցաշրջանի ավարտից հետո կհեռանամ "Համբուրգից"
23:29
Վան Նիստելռոյ. "Մրցաշրջանի ավարտից հետո կհեռանամ "Համբուրգից"
 Գերմանական "Համբուրգի" հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը լրագրողների հետ կայացած հանդպման ժամանակ հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա "Համբուրգից":
Գերմանական Sport1.de պարբերականը մեջբերում է հոլանդացի գոլահարի խոսքերը. "Այո, ես կհեռանամ "Համբուրգից" մրցաշրջանի ավարտից հետո: Եթե այս հարցն ինձ տաք մի քանի շաբաթ անց, ապա ես Ձեզ կտամ նույն պատասխանը: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա կասեմ, որ դեռևս ոչ մի ծրագրված պլան չունեմ":
Հիշեցնենք, որ Նիստելռոյը "Համբուրգ" է տեղափոխվել 2010թ.-ին, իսկ գերմանական "Բունդեսլիգայի" ընթացիկ մրցաշրջանում գերմանական "Համբուրգի" կազմում անցկացրել է 33 հանդիպում և դարձել է 11 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0