Home » 2011 » Ապրիլ » 13 » "Մանչեսթեր Յունայթեդը" և "Բարսելոնան" սպասում են իրենց մրցակիցներին
18:16
"Մանչեսթեր Յունայթեդը" և "Բարսելոնան" սպասում են իրենց մրցակիցներին
Երեկ կայացան "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի պատասխան "Մանչեսթեր Յունայթեդ"-"Չելսի" և "Շախտյոր"-"Բարսելոնա" հանդիպումները:
   "Բարսելոնան" առանց մեծ դժվարությունների մեկ անպատասխան գնդակ ուղարկեց "Շախտյորի" դարպասը, ինչը լիովին բավարար էր հաջորդ փուլում խաղալու համար: Պեպ Գվարդիոլայի թիմը հասավ ցանկալի արդյունքի, բացի այդ խաղացողները խուսափեցին վնասվածքներից: Ինչպես համեստորեն նշեց Սերխիո Բուսգետսը հանդիպումից հետո` այժմ միայն մենք կարող ենք մտածել "Ռեալի" մասին: Հաճելիորեն զարմացրեց մեր Հենրիխ Մխիթարյանը, ով ցուցադրած հաջող խաղով իր վրա է սևեռել շատերի ուշադրությունը: Ինձ համար շատ հաճելի էր , որ ուկրաինական մի շարք կայքերում ուկրաինացի հասարակ մարդիկ իրենց կարծիքն էին թողում հանդիպման մասին, որտեղ բազմաթիվ լավ խոսքեր էին ասվում մեր Հենոյի հասցեին: Մխիթարյանն իր թիմի կազմում լավագույններից էր, և դրանով մեծ ուրախություն պարգևեց հայ ֆուտբոլասերներին:
   Անգլիական դերբին այն միակ հանդիպումն էր, որն իսկապես պարգևեց ֆուտբոլային հրաշալի րոպեներ:  77-րդ րոպեին երկու գնդակ արձանագրվեց տարբեր դարպասներին: "Չելսին" չկարողացավ գրավել "Օլդ Թրաֆֆորդ" ամրոցը, և հերթական անգամ "Արիստոկրատները" մնացին առանց Եվրոգավաթի: Կարլո Անչելոտտիի ժամանակը "Չելսիում կարծես մոտենում է ավարտին, իսկ Ալեքս Ֆերգյուսոնի թիմը շարունակում է պայքարը երեք ճակատներով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 1