Home » 2011 » Ապրիլ » 13 » "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 3
18:46
"Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 3
 Սենսացիոն ընթացք ունեցած հանդիպումը Միլանի "Սան Սիրո" մարզադաշտում ստիպեց շատերին փոխել իրենց կարծիքը գերմանական "Շալկեի" վերաբերյալ: "Շալկեն" հոյակապ խաղ ցուցադրեց և արժանիորեն հաղթեց "Ինտերին" խոշոր 5-2 հաշվով: Իսկ այսօր արդեն Գերմանիայում կկայանա պատասխան հանդիպումը, որտեղ "Ինտերն" ամեն ինչ կանի հերթական հրաշքը գործելու համար:
   "Աուֆ Շալկե" ֆանտաստիկ մարզադաշտում այս հանդիպումը կմեկնարկի արդեն ավանդական դարձած 23:45-ին: Հանդիպումը կսպասարկեն մրցավարներ Սլովենիայից` Դամիր Սկոմինայի գլխավորությամբ:
   "Ինտերի" համար ուրախալի նորություններ կան. շարք է վերադառնում Լուսիոն, առանց որի "Ինտերի" պաշտպանությունը անմխիթար վիճակում էր, 5-ամսյա դադարից հետո շարք է վերադարձել նաև Վալտեր Սամուելը: Առանց այս առանցքային խաղացողների` Լեոնարդոյի թիմի պաշտպանությունն այնքան անմխիթար վիճակում էր, որ "Չեմպիոնների լիգայի" վերջին 3 հանդիպումներում թիմը 8 գնդակ է բաց թողել: Խաղից առաջ "Ինտերի" խաղացողները վստահեցրել են իրենց երկրպագուներին, որ ամեն բան անելու են միմիայն հաղթանակի հասնելու ու հաջորդ փուլ դուրս գալու համար: Պետք է նշել, որ համախմբաված խաղալու դեպքում "ներաձուրիները" ընդունակ են ամեն ինչի, քանի որ իրենց թիմում ունեն Էտո'ոյի, Սնեյդերի ու Միլիտոյի պես խաղացողների:
   "Շալկեն" էլ թեև նորանշանակ մարզչի գալով նոր թափ է ստացել, սակայն թիմը խնդիրներ ունի. որակազրկված Ջեֆերսոն Ֆառֆանին ամենայն հավանականությամբ կփոխարինի Դրաքսլերը, ով այնքան էլ լավ խաղ չի ցուցադրում: Գերմանական թիմի օգտին են խոսում, սակայն, մի քանի այլ փաստեր. թիմը վերջին 4 խաղերում չի պարտվել սեփական հարկի տակ, ինչպես նաև ակումբի պատմությունը ցույց է տվել, որ եթե թիմը հյուրընկալվելիս հաղթում է մրցակցին, ապա երբեք դուրս չի մնում գավաթային պայքարից: Հիշարժան է նաև այն փաստը, որ "Չեմպիոնների լիգայի" վերջին 3 խաղում գելզենկիրխենյան թիմը 9 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: Խաղից առաջ "կապտա-սպիտակների" իսպանացի առաջատար Ռաուլը նշել է, որ իրենց թիվ մեկ նպատակը որքան հնարավոր է առաջ շարժվելն է այս անչափ հետաքրքիր մրցաշարում, իսկ դրան հասնելու համար թիմը պետք է գերմարդային ջանքեր գործադրի:
                                                      Հանդիպման հավանական հիմնական կազմերը
   "Ինտերի" նախնական կազմը` Սեզար - Լուսիո, Ռանոկիա, Նագատոմո, Մայկոն - Զանետտի, Կամբյասսո, Ստանկովիչ, Սնեյդեր - Էտո'ո, Միլիտո:
    "Շալկեի" նախնական կազմը` Նոյեր - Ուչիդա, Հավեդես, Սարպեյ, Մատիպ, Պապադոպուլոս - Խուրադո, Դրաքսլեր, Բոմյոհան - Ռաուլ, Էդու:
Համաշխարհային բուքմեյքերները խաղի համար հետևյալ գործակիցներն են սահմանել. "Շալկեի" հաղթանակ` 2.55, "Ինտերի" հաղթանակ` 2.35, խաղը կավարտվի ոչ-ոքի` 3.60 գործակից:
Մեր կանխատեսումը. onlyfootball.ucoz.com կայքի կարծիքով այս խաղը կավարտվի "Ինտերի" նվազագույն հաղթանակով` 1-0 հաշվով:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: mu | Rating: 5.0/5
Total comments: 3