19:38 "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 4 | |
Լոնդոնի "Տոտենհեմն" ընդդեմ Մադրիդի "Ռեալի", Անգլիան ընդդեմ Իսպանիայի. ահա թե ինչպիսի հանդիպում է սպասվում Լոնդոնի "Ուայթ Հարթ Լեյն" մարզադաշտում: Թեև առաջին խաղի ժամանակ իսպանական "սերուցքայինները" սեփական հարկի տակ ջախջախեցին Ռեդնապի թիմին` նրանց դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ, սակայն միամիտ կգտնվեն այն երկրպագուները, ովքեր կարծում են, թե այս հանդիպման ինտրիգն ամբողջովին ավարտված է: "Տոտենհեմն" այս մրցաշրջանում մի քանի անգամ ցույց է տվել, որ կարող է կամային հզոր հատկանիշներ դրսևորել` նամանավանդ գրանդների հետ պայքարում, և հասնել իր հիմնական նպատակին` ձեռք բերելով իրենց անհրաժեշտ ցանկալի արդյունքը:
Մադրիդի "Ռեալն" այս կիրակի "Լա լիգայի" առաջնության շրջանակներում պետք է հանդիպի իր հիմնական ախոյան "Բարսելոնային", և մի շարք մասնագետներ կարծում են, թե "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կխաղա առաջին հանդիպման ժամանակ գրանցված հաշվի վրա: Եթե իրականանան այդ մարդկանց կանխատեսումները, ապա կարելի է համոզված ասել, որ խաղն էլ ավելի կհետաքրքրանա. "Տոտենհեմը", վստահ լինելով իր ուժեղին, հենց խաղասկզբից առաջ կնետվի` փորձելով վերականգնել "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում կորցրածը: Խաղին մասնակցելու, ինչու չէ նաև գոլ խփելու դեպքում, մադրիդցիների առաջատար Քրիշտիանո Ռոնալդուն կարող է այս մրցաշրջանում իր 40-րդ գոլը խփել. իհարկե, ֆանտաստիկ արդյունք է: Մեկ այլ մադրիդցի` Մեսութ Օզիլը համարվում է "Չեմպիոնների լիգայի" այս մրցաշրջանի գոլային փոխանցումների լավագույն կատարողը. նրա հաշվին արդեն 6 փոխանցում ենք հաշվում: Մեր կայքի կարծիքով, այս խաղում Մոուրինյոյի թիմը միայն մեկ խնդիր պետք է ունենա, և եթե կարողանա լուծել այդ խնդիրը, ապա կանցնի կիսաեզրափակիչ. հարկավոր է փակել սեփական դարպասը տանող բոլոր "շնչուղիները": Ի հակադրություն "Ռեալի", "Տոտենհեմը" ստիպված է միշտ գրոհել ու այդ գրոհների իրականացման համար խոցելի բացվածքներ գտնել "Արքայական թիմի" պաշտպանությունում: Թիմի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն արդեն հայտարարել է, որ իր սաները ամեն ինչ կանեն 90 րոպեն ճիշտ օգտագործելու համար: Հույսը դնելով առաջատարներ Գարեթ Բեյլի, Լուկա Մոդրիչի ու Ռաֆայել վան Դեր Վարտի վրա` "Տոտենհեմը" կարող է ոչ միայն ետ բերել կորցրածը, այլև առաջ անցնել. իհարկե, սա տեսականորեն, սակայն թե ինչ պայքար մեզ կառաջարկի գաղտնապահ Ռեդնապն այս հանդիպման համար, դժվար է գուշակել: Այնուամենայնիվ, վստահ կարելի է լինել, որ "խթանները" խաղադաշտ կմտնեն իրենց նպատակին հասնելու շատ մեծ հույսով: Կորցրած լինելով իր հիմնական հարձակվող Փիթեր Քրաուչին` Ռեդնապն ամենայն հավանականությամբ խաղադաշտ կմտցնի իր մյուս հույսին` ռուս հարձակվող Պավլյուչենկոյին, ով կարող է ընդամենը մեկ ակնթարթում օգտագործել իրեն ընձեռված նպաստավոր պահը: Եթե "Տոտենհեմը" կարողանա հրաշագործություն կատարել և չեզոքացնել Մադրիդում թույլ տված 4 սխալները, ապա թիմը "Չեմպիոնների լիգայում" կմիանա այն եզակի 3 թիմերին, ովքեր առաջին խաղում պարտվել են մրցակցին 4 գնդակի տարբերությամբ, սակայն կարողացել են այդ տարբերությունը չեզոքացնել ու դուրս գալ հաջորդ փուլ: Հավանական հիմնական կազմեր` "Տոտենհեմ Հոթսփուր"` Գոմես - Չորլուկա, Գալաս, Դոուսոն, Ասսու-Էկոտտո - Հադլսթոուն, Մոդրիչ, վան դեր Վարտ, Բեյլ, Լենոն - Պավլյուչենկո: "Ռեալ Մադրիդ"` Կասիլյաս - Կառվալյո, Ալբիոլ, Մարսելո, Արբելոա - Ալոնսո, Լաս Դիարա, Կակա, Օզիլ, Ռոնալդու - Ադեբայոր: Այսինքն` երկու թիմերն էլ կնախընտրեն խաղալ 4-5-1 խաղային սխեմայով, որը հեշտությամբ կարող է վերածվել 4-3-3 կամ էլ 4-4-2 սխեմաների: Միջազգային բուքմեյքերական գործակալությունները այս հանդիպման համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Տոտենհեմի" հաղթանակ` 3.00, "Ռեալի" հաղթանակ` 2.20, խաղը կավարտվի ոչ-ոքի` 3.60 գործակից: Մեր կանխատեսումը. մեր կարծիքով խաղը կավարտվի "Տոտենհեմի" հաղթանակով` 2-1 հաշվով: | |
|
Total comments: 4 | |
| |