Home » 2011 » Ապրիլ » 13 » Գիգզը հիացած է "Յունայթեդով"
20:52
Գիգզը հիացած է "Յունայթեդով"
Անգլիական "Չելսիի" նկատմամբ տոնած փայլուն հաղթանակներից հետո "Մանչեսթեր Յունայթեդի" կենդանի լեգենդ, ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող ուելսցի Ռայան Գիգզն իր հիացմունքն է արտահայտել "Յունայթեդի" մասին. "Մենք երկու գնդակ խփեցինք ամենաանհրաժեշտ պահերին: Երկրորդ գնդակը սպանեց հանդիպման ինտրիգը: "Արիստոկրատները" շատ լավ անցկացրեցին երկրորդ խաղակեսը, սակայն մենք չէինք կարող պարտվել` նման հոյակապ խաղ ցուցադրելով: "Չելսին" ճնշում էր գործադրում, քանի որ նրանց անհրաժեշտ էր գոլ խփել: Մենք ևս չէինք մտածում միայն պաշտպանության մասին, և դրա համար հանդիպումն ագրեսիվ ելք ստացվեց: Հրաշալի էր մասնակցել նման կարգի բարձրարժեք հանդիպման":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 2