Home » 2011 » Ապրիլ » 14 » Կալդերոն. "Մոուրինյոն պեսիմիստ է"
21:58
Կալդերոն. "Մոուրինյոն պեսիմիստ է"
Իսպանական "Էլ Կլասիկոյից" առաջ Մադրիդի "Ռեալի" նախկին անհաջողակ նախագահ Ռամոն Կալդերոնը նորից աչքի է ընկել իր երկիմաստ հարցազրույցով: Այս անգամ նա խոսել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի մասին. "Կարծում եմ, Մոուրինյոյի մշտական բողոքներն առաջնության օրացույցի կամ խաղերը հետաձգելու վերաբերյալ ուղղակի պորտուգալական սրամտության արդյունք է: Նա այդպես էր անում Անգլիայում և շարունակում է նույն ոճով նաև այստեղ: Մոուրինյոն իր բնույթով պեսիմիստ է: Նրա աշխատանքը լավ է անդրադառնում թիմի վրա, բայց նրա բողոքներն անհիմն են: "Ռեալի" պես մեծ ակումբներին սազական չէ նմանատիպ բողոքներ թափել մրցավարների վերաբերյալ, կախվել անհաջողություններից կամ խաղացողների վնասվածքներից: Նայեք Գվարդիոլային, կտեսնեք ուղղակի գերազանց վերաբերմունք իրեն շրջապատող մարդկանց հետ: Ես կուզեի նաև խոսել "Ռեալ Մադրիդի" և "Բարսելոնայի" միջև կայանալիք հանդիպումների մասին: Երկու թիմերն էլ հիանալի են խաղում: "Բարսելոնան" ավելի շատ գնդակ է խփել, բայց այս թիմերը նույն ոճով չեն խաղում: Կատալոնացիները շատ են շարժվում գնդակով, մինչդեռ մադրիդցիները ավելի պարզ ու նպատակասլաց են գրոհում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 619 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 2